Օբամայի եվրոպական այցը կարող է նախանշել, թե ինչ կլինի Հայաստանի հետ․«Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Լեհաստանում հայտարարել է, որ Եվրոպայում  դաշնակիցներին պաշտպանելը ԱՄՆ սրբազան պարտականությունն է։ Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում՝ Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա։ Օբամայի եվրոպական այցում այս տեսանկյունից առանցքային նշանակություն է ունենալու Ֆրանսիա կատարելիք այցը, որտեղ լինելու է նաեւ Պուտինը։ Առայժմ անորոշ է, թե Ֆրանսիայում արդյոք լինելո՞ւ է Պուտին-Օբամա հանդիպում։
Եվ եթե ԱՄՆ-ն իր «սրբազան պարտքն» է համարում եվրոպացի դաշնակիցներին պաշտպանելը, ապա Հայաստանի այսպես ասած, եվրասիացի դաշնակիցները կարծեք թե իրենց «սրբազան պարտքն» են համարում Հայաստանին պարբերաբար նվաստացնելը եւ հայաստանյան շահերը ոտնահարելը։

Եվ ինչքան միջազգային իրադրությունը լարվում է կամ բարդանում, այնքան Հայաստանի համար նորանոր մարտահրավերներ են առաջանում՝ հենց «դաշնակիցներից» թելադրվող։ Օբամայի եվրոպական այցն, ըստ էության, կարող է քիչ թե շատ նախանշել, թե ինչ կլինի Հայաստանի հետ առաջիկայում, եւ Ռուսաստանն ինչ նոր հարվածներ կարող է հասցնել Երեւանին։»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս