Գործադիրը մերժում է ամբողջությամբ համամասնականի անցնելու շուրջ քննարկումների առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը այսօր մերժեց ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկը:ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Մուրադյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ այդ թեմայով քննարկում անցկացնելն անհիմն համարեց: Ըստ նրա՝ այսօր այդ անցումը գործնականում անհնար է: Մուրադյանի խոսքով` նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ կոնկրետ կուսակցության, մեծամասնականի դեպքում ունեն այլընտրանքև իրենց ձայնը կարող են տալ առանձին անձանց:Հիշեցնենք, որ օրինագծի առաջարկի հեղինակներն են Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:




Լրահոս