ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու համար, եւ երբ է դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է` 3 x 4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, ինչպես նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 դրամ եւ վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին: Միասնական եւ կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետեւյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք: Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2012թ. մարտի 15-ն է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ քննություններին մասնակցելու համար վճարվելիք գումարն առանձնապես մեծ չէ, բայց լավ է, որ որոշ սոցիալական խմբեր ազատված են նման պարտավորությունից: