Գալուստ Սահակյանը փորձում է արդարացնել կրկնակի քվեարկության փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի “Հանրապետական” խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար հարկավոր է բարձրացնել պատգամավորների կարգապահության աստիճանը: Գալուստ Սահակյանը նաեւ նշեց, որ եթե լինում է “Կանոնակարգ օրենքի” խախտում, ապա պետք է լինի վերաքվեարկություն:”Ես էդ ամեն ինչը ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, ինչը անում են լրագրողները, ես չեմ նայել այդ տեսախցիկների նկարածները: Խորհդրարանը նրա համար է, որ երբեմն-երբեմն կարող են կատարվել նաև նման բաներ”:Խոսելով ՀՀԿ-ի` “Եվրոպայի ժողովրդական կուսակցության” դիտորդ դառնլու մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ հիմա ՀՀԿ-ի երիտասարդական թևն է փորձելու բանակցություններ վարել ԵԺԿ-ի Երիտասարդական թևի հետ, որ երիտասարդներն էլ հետևեն ավագ ՀՀԿ-ականներին:




Լրահոս