ԴԱՎԻ՛Թ, ՀԱՍԻ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ ապշեցրել է ԱԺ պատգամավորներին. չիմանալով ԱԺ կանոնակարգով իր լիազորությունները` այդ մասին հարցրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Երբ ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հեղինակած «Դատական եւ համայնքային ծառայության մասին» օրենքի նախագծի քվեարկությանը` տապալելով դրա ընդունումը, Դավիթ Հարությունյանը, վրդովված կատարվածից, ԱԺ նախագահին հորդորեց ընդհատել ընդդիմադիր պատգամավորների ելույթները: «Բայց կանոնակարգն այդ իրավունքը տալի՞ս է նիստ վարողին»,-Դավիթ Հարությունյանից փորձեց ճշտել Նիկոյանը: Հետաքրքիր է` խորհրդարանի նախագահն ԱԺ կանոնակարգ օրենքը չի՞ կարդացել գոնե ԱԺ խոսնակի աթոռին նստելուց հետո:




Լրահոս