Ֆրանկո Մարիա Ռիչին որոշել է ստեղծել հսկայական լաբիրինթոս, որի պատերը կլինեն հսկայական հնդեղեգներ: Նախագիծը ճարտարապետ Պիեռ Կառլո Բոնտեմպլիի շնորհիվ արդեն մոտ է ավարտին: 2014թ. վերջին ամենամեծ լաբիրինթոսը կկարողանա ընդունել առաջին այցելուներին: Նախագծում այգին ունի ութանկյուն աստղի տեսք: Ծառուղիների ընդհանուր երկարությունը կլինի 3 կմ, իսկ ընդհանուր տարածքը՝ 8 հա: Կանաչ «պատերի» բարձրությունը կհասնի մինչեւ 6 մ:
Պատերի համար ընտրվել է հնդեղեգը, քանի որ շիմշատ ծառին, որը սիրում են օգտագործել Անգլիայում լաբիրինթոսներ ստեղծելու համար, 20 տարի է պահանջվում անհրաժեշտ բարձրության հասնելու համար, իսկ հնդեղեգն աճում է շատ արագ: Լաբիրինթոսի ներսում կկառուցվեն 3 ռեստորան եւ թանգարան, կներկայացվեն այգու տիրոջ հավաքածուից արվեստի գործեր: Լաբիրինթոսի ներսում կկառուցվի նաեւ մեծ բուրգ:
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ