Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում այս շաբաթ կրակը պետք է դադարեցնել: «Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ ամեն օր մահանում են, երբ Ուկրաինան վճարում է այսքան բարձր գին»,- ասել է նորընտիր նախագահը:
Պորոշենկոյի խոսքով` առաջին հերթին անհրաժեշտ է պետական սահմանի բնականոն աշխատանքը վերականգնել, որպեսզի Դոնբասում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահով ու պաշտպանված զգա: