Աշխարհի առաջնության նախօրեին` գործադուլ մետրոյի աշխատակիցների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական Սան Պաուլույում մետրոյի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը քաղաքում ահավոր խցանումների պատճառ է դարձել. հայտնում է  The Wall Street Journal-ը:

Մետրոյի աշխատակիցների ակցիան սկսվել է հունիսի 5-ին: «Եթե նրանք «Իտակերան» մարզադաշտը կառուցելու և աշխարհի առաջնությունն անցկացնելու համար փող ունեն, ինչպես կարող են գումար չունենալ հասարակական տրանսպորտի համար», -հայտարարել է գործադուլ անող արհմիության ղեկավարը:

Մետրոյի աշխատակիցներն ի սկզբանե պահանջում էին 35%-ով ավելացնել իրենց աշխատավարձը, սակայն հետագայում հայտարարել են, որ համաձայն են 12-տոկոսանոց բարձրացման: Մետրոյի ղեկավարույթունը հրաժարվում է աշխատավարձը բարձրացնել ավելի քան 8,7%-ով:

Որբաթ երեկոյան չէին աշխատում Սան-Պաուլույի մետրոյի 65 կայարանների կեսից ավելին, իսկ գնացքները երթևեկում էին ավելի երկար ընդմիջումներով:

Երկուշաբթի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են ցույցի դուրս գալ:

Մետրոյի աշխատակիցների գործադուլը կարող է բարդացնել աշխարհի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա հունիսի 12-ին: Այդ օրը Սան-Պաուլույում կկայանա բացման հանդիպումը Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների միջև: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան 24 հազար մարդ է օգտվելու մետրոյից:




Լրահոս