Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որո՞նք են պետական գույքի մասնավորեցման ձեւերը, եւ ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչվել:

Գագիկ Գասպարյան, 22 տարեկան, ուսանող

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ ձեւերով`
• բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,
• աճուրդ,
• մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ),
• ուղղակի վաճառք,
• նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,
• պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,
• բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,
• պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:
Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Պետական գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, թե ինչպես կարող է գույքը մասնավորեցվել, երբ ավելի վաղ է հայտնի, որ այն ենթակա չէ նման գործարքի: Ահա թե ինչու են մեր դատարաններում այդքան հաճախ հանդիպում նշված խնդրի շուրջ ծավալված  եւ գրեթե անլուծելի թվացող դատական վեճեր:




Լրահոս