Աշխարհի ամենատարեց զույգը բնակվում է Չինաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում է բնակվում աշխարհի ամենատարեց զույգի, որի ընդհանուր տարիքը 215 տարի է՝ կինը 106 տարեկան է, իսկ ամուսինը` 109: Նրանք ծնվել են դեռ Կայսերական Չինաստանի ժամանակաշրջանում,- գրում է Itar Tarr: Ամուսինները իրենց ողջ համատեղ կյանքի ընթացքում բնակվել են լեռնային Դանչժեն գյուղում: Ըստ զույգի`  90 տարվա ամուսնության ընթացքում նրանք երբեք չեն վիճել, չնայած դժվար կյանք են ունեցել: Վերջին տարիներին ծեր ամուսիններին խնամում է նրանց 61-ամյա կրտսեր որդին: Ամուսիններն ունեն 6 երեխա, 14 թոռ և 10 ծոռ:Հավելենք, որ զույգն ամուսնացել է երիտասարդ տարիքում` ծնողների որոշմամբ: 




Լրահոս