Աստանայի դեպքերի վերաբերյալ լսումների կարիք չկա. Կ. Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները երեկ  առաջարկել էին խորհրդարանական լսումներ կազմակերպել Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների  հետ կապված:

Անդրադառնալով այս առաջարկին՝ այսօր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված բոլոր պարզաբանումները տրված են, և ինքը զարմանում է, թե ինչու են լսումներ հրավիրում:

Այն դիտարկմանը, թե դեռ չեն լուծվել տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը չստորագրեց Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու պայմանագիրը, նախարարը պատասխանեց. «Բանակցությունների փուլում են»:

Իսկ այն հարցին, թե արդեն հայտարարվում է, որ հուլիսի մեկին ստորագրվելու է պայմանագիրը, Ճշմարիտյանը կրկին անդրադարձավ նույն կերպ:




Լրահոս