Խաչփար գյուղի բնակչուհի, թոշակառու Տամելա Պողոսյանը չի կարողանում իր հողատարածքը ոռոգել, քանի որ մեղավորն իր խոսքով Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանն է: Armlur.am-ի հետ զրույցում Խաչփար գյուղի բնակչուհին ասաց, որ գյուղապետի նման պահվածքի պատճառն այն է, որ իր դուստրը համայնքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Ղազար Մարտիրոսյանի հակառակորդ թեկնածուի վստահված անձն է եղել:
Խաչփար գյուղի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքում է բնակչուհու հայտարարությունը: Նա հավաստիացնում է, որ բնակչուհին ոռոգման ջուր ունի, պարզապես փորձում է ջրի ոռոգման լրացուցիչ աղբյուր ունենալ, որը պետք է անցնի հարևանի հողամասով: Հարևանը, սակայն, համաձայն չէ:
«Բնակչուհին ինձ մեղադրում է այն բանի համար, որ ես իբր լծակներ ունեմ, պետք է ստիպեմ հարևանին, որ նա իր տնամերձ հողատարածքի միջով ոռոգման ջրի լրացուցիչ աղբյուրի հնարավորություն տա: Ես կողմ եմ, թող երկրորդն ու երրորդն էլ ունենա: Կինն ինքն է արհեստական այդ խնդիրը ստեղծում իր հարևանների հետ»,- մանրամասնում է գյուղապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Դավթյան