Ինչպե՞ս ավարտվեց Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի տարաձայնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ է կատարվում այսօր քրեական աշխարհում, և ի՞նչ ազդեցություն են ունենում հայ «օրենքով գողերը» քրեական աշխարհում:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Վերջինիս համոզմամբ` Հայաստանում քրեական հեղինակություն համարվող որևէ մեկը չկա: Սերգեյ Գալոյանի խոսքերով` Օշականցի Գևորիկն ու Երրորդմասցի Լյովիկը չեն կարող համարվել այնպիսի հեղինակություններ, որոնց մասին արժե խոսել:

«Հայաստանում որևէ արտառոց կամ արտակարգ նորություն չի կատարվել: Ոչ մի բուռն բան չի կատարվում, չկա էտպիսի բան»,- ասաց քրեագետը:

Քրեագետի փոխանցմամբ` ոչ մի սարսփելի բան չի կատարվել Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի միջև, և բոլորին խորհուրդ տվեց չլարվել նրանց շուրջ: Գալոյանի տեղեկություններով` նրանց միջև վիճաբանություններ են եղել այն ժամանակ, երբ նրանցից մեկը հարբած է եղել և ավելորդություններ է խոսել: Հետո Աբու Դաբի են գնացել և հաշտվել:

Այնուհետև քրեագետ Սերգեյ Գալոյանն անդրադարձավ նաև վերջին ժամանակներում շատ շահարկվող ոմն Թեփ Արմենի սպանությանը` նշելով, որ նա քրեական հեղինակություն չէ, այլ՝ սովորական մարդ, ով անձնական խնդիրներ ունենալու պատճառով սպանվել է:

«Թեփ Արմենը մարդ է, որին սպանեցին իր տանը, իր հողի վրա: Դա անձնական էր: Հըլը մի հատ նայե՛ք տեսեք՝ էտ նույն Թեփ Արմենն ինչպես դատարանում վառեց իր ընկերոջը»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս