Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը ԱԱ-2014-ին հարցականի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Այս մասին հայտնում է “Россия 24” հեռուստաալիքը: Ռոնալդում բոլորովին վերջերս էր վերականգնվել ոտքի վնասվածքից, որի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում մարզվել:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ռմբարկուն վնասվածք էր ստացել նաև ապրիլի սկզբին՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի ժամանակ:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել էր, որ վնասվածքն աննշան է, և որ Ռոնալդուն խաղերին չէր մասնակցում ավելի շատ պրոֆիլակտիկ նպատակով: Հետագայում պարզվել է, որ բորբոքվել է մարզիկի ձախ ոտքի ջիլը, և նրա մասնակցությունն Աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:




Լրահոս