ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները:Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները: “Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում”, – ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիսոնը: Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:
Ինտերնետը կօգնի փրկել անհետացող լեզուները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ