2014-ի Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականների միջև հանդիպմանն Արիեն Ռոբենը դարձել է դուբլի հեղինակ և երկրորդ գոլը հեղինակելիս, ՖԻՖԱ-ի տվյալների համաձայն, զարգացրել ժամում 37կմ արագություն. գրում է 101greatgoals.com-ը:
Այսպիսով՝ Ռոբենը դարձել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը: Մինչ այս այդ տիտղոսը պատկանում էր Թեո Ուոլքոթին (35,7 կմ/ժ):