Ինչո՞ւ է Կարմիր խաչը Ինջիղուլյանի նամակից տողեր ջնջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հակառակորդի պահպանության տակ գտնվող շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նամակ են ստացել նրանից, որի բովանդակությունը նախորդներից ոչ մի բանով չի տարբերվում:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց գերու եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը, ով նշեց, որ Հակոբն իր նամակում գրել է, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չունի և սպասում է երրորդ երկիր տեղափոխվելուն:

«Նամակում ասվում էր, թե շատ է ուզում, որ երրորդ երկիր տեղափոխեն: Ճիշտն ասած Կարմիր խաչի երևանյան գրասենյակում նամակից մի քանի տող ջնջել են, չգիտեմ՝ ինչու: Ու այնպես են ջնջել համակարգչային գրաֆիկով, որ ընթերցել հնարավոր չէ: Բացատրություն էլ չեն տալիս, թե ինչու են հեռացրել: Ասում են, թե էնպիսի բան էր գրված, որ մեր կանոնադրությանը հակասում է»,- հայտնեց գերու եղբայրը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ 

Տաթև Հարությունյան




Լրահոս