Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով դեռ չի այցելել Երևանի Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Մաշտոցի պուրակ, որտեղ արդեն մի քանի օր բնապահպան ակտիվիստները պայքարում են կրպակների շինարարության դեմ,-այսօր թեմայի շուրջ Հանրային խորհրդում կազմակերպված քննարկմանը Նարեկ Սարգսյանը, սակայն խոստացավ, որ մոտ օրերս կլինի այնտեղ և հաշվի կառնի Հանրային խորհրդում արված դիտարկումները:Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ասաց, որ դեռ պարզ չէ, թե ում են վարձակալության հանձնելու այդ կրպակները:Հարցին, թե այդ դեպքում ինչու են Աբովյան փողոցի կրպակների գովազդային պաստառները փակցված Մաշտոցի պուրակի կրպակների վրա, քաղաքապետը ասաց. “Դա դեռ ոչինչ չի նշանակում”: “Մարգարյան պուրակի կրպակները վարձակալությամբ են հանձնվելու 1-3 տարի ժամկետով: Դրանք ժամանակավոր են, քանի որ գոյություն ունի Հին Երևան նախագիծ, որի մասին բոլոր մանրամասները կիմանաք մի քանի ամսից: Մենք Աբովյանից պուրակները հանելով՝ շատ վատ որոշումը փոխարինում ենք տանելի որոշման հետ, որը ժամանակավոր է”,- ասաց ճարտարապետը և ավելացրեց, որ այս պահին ինքը չգիտի թե հետագայում որտեղ կտեղափոխվեն այդ կրպակները:Հարցին, թե ինչու մինչ օրս պեմզաբլոկով շարված բոլոր պատերը չեն հեռացվել, եթե շինությունը ժամանակավոր է, Նարեկ Սարգսյանն ասաց. “Մենք բոլոր այդ պատերը ապակիով ենք փոխարինել, եթե դուք պնդում եք, որ նման պատեր կան, անպայման դրանք կստուգվեն և կհեռացվեն”:Բնապահպան ակտիվիստները հանրային խորհուրդ չէին ներկայացել: Բնապահպան Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ նրանք վիրավորված են գիշերը կատարված շինարարությունից և այլևս չեն հավատում ոչ ոքի:”Նրանք ասում են, եթե մեկը ուզում է այս հարցը քննարկել մեզ հետ, թող գա այգի”,- ասաց նա:
Երեվանի գլխավոր ճարտարապետն առողջականի պատճառով դեռ չի եղել Մաշտոցի պուրակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ