Որ դեպքում լրագրողները կբոյկոտեն Հրայր Թովմասյանի որոշումը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանն իր նոր աշխատանքին անցնելուն պես ձեռնամուխ է եղել մի շարք փոփոխությունների:

Դրանցից ամենաառանձնահատուկը խորհրդարանում ապագայում տիրող «դրես-կոդն» է: Թովմասյանը ցանկանում է այս փոփոխությունը սկսել առաջին հերթին խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներից և նոր միայն անցնել խորհրդարանի աշխատակազմին:

Armlur.am-ն այս անգամ Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողներից հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստվում անել, եթե խորհրդարան մուտք գործելու համար սահմանվի «դրես-կոդ»: Հարցման գրեթե բոլոր մասնակիցներն էլ կողմ էին պատշաճ հագուկապին, բայց միայն այն դեպքում, երբ դա առաջին հերթին տարածվի պատգամավորների որոշ օգնականների վրա: Լրագրողների մի մասն էլ պատրաստ է իրենց ոչ դուրեկան ստանդարտների դեպքում բոյկոտել որոշումը:

«Դրես-կոդի» վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև մի քանի պատգամավորներ:

Հ.Գ. Աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեռևս չի ցանկանում պարզաբանել որոշ մանրամասներ, սակայն նախատեսվում է, որ առաջիկայում Թովմասյանը ժողովի տեսքով հավաք կանցկացնի լրագրողների հետ, որի ընթացքում էլ կներկայացնի ԱԺ մուտք գործելու պայմանները:

Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս