Չորրորդ ինքնիշխանություն. Թիվ 5 ընտրատարածքը տրվելու է ՍԱՍ-ի Արտակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Չի”” տեդեկություններով` Արաբկիր թիվ 5 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է “”նշանակվելու”” գործարար Արտակ Սարգսյանը` “”ՍԱՍ””-ի Արտակր: Այստեղ ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն էր հայտնել նաև ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը: Սակայն վերջին օրերին Հովհաննես Շահինյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, թե նախագահականում որոշվել է, որ այդ ընտրատարածքը “”տրվելու”” է Արտակ Սարգսյանին, ուստի Շահինյանն աննպատակահարմար է համարել ձեռքբերված պայմանավորվածությունը խախտել և առաջադրվել այդ ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ “”ՍԱՍ””-ի Արտակը այն գործարարներից է, որը մեկ գիշերվա ընթացքում իշխանության հրահանգով լքեց ՕԵԿ-ը: Այնուհետև այս գործարարը համալրեց Տիգրան Կարապետյանի կուսակցության շարքերը` հույս ունենալով, որ Կարապետիչի համամասնական ցուցակով կարող է հայտնվել խորհրդարանում: Դեպքերն այլ ընթացք ստացան, և Արտակ Սարգսյանին 2007 թվականին չհաջողվեց մանդատ ստանալ: 




Լրահոս