Հրապարակ. Հովիկ Աբրահամյանին եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը տեղեկացել է, որ փետրվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ է գնացել ԱԺ նախկին նախագահ և ՀՀԿ շտաբի ներկա ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Աժ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը: Հայտնի է, որ Ջոնիկ Աբրահամյանը ցանկանում է առաջադրվել թիվ 17 ընտրատարածքում: Նախագահ Սարգսյանը չի ցանկանում խորհրդարան բերել իր եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին, և կցանկանար, որ այդ սկզբունքը տարածվեր նաև Հովիկ Աբրահամյանի վրա, ով պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերևս հենց այդ բնույթի էլ խոսակցություն է գնացել Սերժ Սարգսյանի մոտ: 




Լրահոս