“Reuters” գործակալությունը հայտնում է, որ ԵՄ երկրների դեսպաններին Մինսկից հետ են կանչվել: Սա կապված է Բելառուսից` Լեհաստանի ու ԵՄ այլ ներկայացուցիչների արտաքսման հետ: Այս որոշումը կայացվել է երեկ երեկոյան եվրոպացի դիվանագետների խորհրդակցության հետևանքում: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ ԵՄ երկրներում Բելառուսի դեսպաններին պետք է բողոքի նոտա հղել: Նշենք, որ անցած երկուշաբթի ԵՄ-ն հայտարարել է, որ ավելացել է Բելառուսի իշխանության ներկայացուցիչների թիվը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ: Ի պատասխան Բելառուսն էլ հայտարարել է, թե իր երկրի սահմանները փակ են այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են նման որոշման ընդունմանը:
ԵՄ երկրները հետ են կանչում Մինսկից իրենց դեսպաններին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ