Հունիսի 28-ին մեկնարկեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը: Առաջին 1/8 եզրափակիչում հանդիպել էին Բրազիլիայի ու Չիլիի հավաքականները:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բրազիլացիները 18-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Դավիդ Լուիսը: Չիլիացիները 32-րդ րոպեին` Ալեքսիս Սանչեսի գոլի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը: Երկրորդ խաղակեսում չիլիացիներն ավելի ակտիվ էին, սակայն երկու կողմերն էլ չկարողացան արդյունքի հասնել և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում կողմերը նույնպես չկարողացան հաջողության հասնել և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածների միջոցով: Առաջին երկու հարվածները Բրազիլիայի դարպասապահը կարողացավ որսալ, իսկ հենց բրազիլացիներից 11 մետրանոց հարվածը չկարողավաբ իրացնել Հալկը: Սակայն Բրազիլիայի հավաքականին ի վերջո հաջողվեց հաղթող դուրս գալ և անցնել հաջորդ փուլ: