Մարզպետարանը պայքարում է Վարդենիսում աղետի հետևանքների վերացման համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ուժեղ փոթորկի հետևանքով 10-ից ավելի տուն փլվել էր:

Արտակարգ դեպքի պատճառով խաթարվել էր քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը:

Սակայն armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի աջակցությամբ՝ էլեկտրաէներգիան և գազն արդեն հասանելի են վարդենիսցիներին: Անջատված են մնացել միայն փլված տների հոսանքը և գազը, որն էլ խոստացվել է վերականգնել մինչև ժամը 17:00:

Armlur.am-ի թղթակիցն այժմ Վարդենիսում հետևում է իրադարձությունների ընթացքին, և մենք պարբերաբար կներկայացնենք այնտեղի իրավիճակը:

129-600x450

220-600x450

322-600x450

416-600x450 611-600x450




Լրահոս