Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այն կնպաստի ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Ջավախքում կրթության բարելավմանը եւ արդիականացմանը: Հուշագրով տրամադրվելիք 120.000 ԱՄՆ դոլարից նախատեսվում է նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ, ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի բուհերին, այլեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ուսուցիչներին: Ա.Աշոտյանի հավաստմամբ` նախարարությունն ուշադիր է լինելու, որպեսզի աջակցությունը հատկացվի թափանցիկ եւ օբյեկտիվ կերպով: Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պատկանում է Սամվել եւ Կարեն Կարապետյաններին: R
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ