Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը քննարկող նիստը՝բողոքի ցույցի ուղեկցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այժմ սկսվել է էլեկտրաէներգիայի փոփոխությունը քննարկող նիստը: Նիստին ներկա են ինչպես էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ, անպես էլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և պատգամավորներ:

Նիստին մասնակցում են ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ -ից Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ից  Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը և «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:

Նիստն արդեն սկսվել է, որն ընթանում է դրսից բողոքի ցույցերով: Ցուցարարները պարբերաբար մոտենում են շենքին և վանկարկում «ամոթ», «ամոթ»: Ե՛վ նիստը, և՛ շենքի մոտ ընթացող ցույցը լարված է:

 




Լրահոս