«Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ն Վրաստանից Հայաստան ներմուծած Էլեկտրաէներգիան չի հայտարարագրել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեման: Ու որքան փորփրում ենք այդ ոլորտը, այնքան ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս:

«ժողովուրդ»-ը պարզեց, որ աննախադեպ ծավալների կոռուպցիոն ռիսկեր կան նույն այդ էլեկտրաէներգիա արտադրող կառույցներում: Այսպես. «Երեւան ՋԷԿ» ՓԲ ընկերության տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 30-ին ընկերության անունով Վրաստանի Հանրապետությունից Հայաստան ներմուծած 63 990 953 ԿՎՏ/Ժ Էլեկտրաէներգիան չի հայտարարագրվել:

Սակայն նրա կողմից թույլ տրված այդ օրինախախտման համար ՀՀ կառավարությունը` ՊԵԿ-ի ձեռամբ, տօրենին  տուգանել է ընդամենը 50.000 դրամով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս