ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև ծագած տրանսպորտային “”բարեգործական”” վեճը կարծես այլ ընթացք է ստանում: Երեկ վաղ առավոտից “”Գագիկ Ծառուկյան”” բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երևան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել: Փոխարենը ավելացել է Աբովյանից Երևանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը: Աբովյանի բնակիչները խոսում են, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը համաձայնության են եկել, և ԲՀԿ ղեկավարը որոշել է խնայել իր սանիկին` թողնելով, որ այս գիծը սպասարկեն միայն 261 համարի երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Արթուր Հարությունյանի “”Քինգ Դե-լյուքս”” ընկերությանը:
Երկիր. Գագիկ Ծառուկյանը հանեց ավճար ավտոբուսները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ