Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրային հեռուսատեսությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում տեղի ունեցող “Եվրատեսիլի” այս տարվա միջոցառմանը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին տեղեկություն է հրապարակվել “Եվրատեսիլի” պաշտոնական կայքում։ “Մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից”ե,- նշել է մրցույթի գործադիր ղեկավար Ջոն Օլա Սանդը, հավելելով, որ չնայած իրենց բազմաթիվ ջանքերին, հայկական կողմը հրաժարվել է իր պատվիրակությունն ուղարկել Բաքու: Նշվում է, որ այս տարվա մրցույթին 43 պետությունների փոխարեն կմասնակցեն 42-ը: Յուրաքանչյուր կիսաեզրափակիչում կմրցեն 18 երկրների ներկայացուցիչներ: Եզրափակիչում նրանց կմիանան Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ադրբեջանը: Հիշեցնենք, որ մինչ այս պաշտոնական հայտարարությունը, փետրվարի 23-ին մի շարք հայ երգիչ-երգչուհիներ հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ էին անում Հայաստանի հանրային հեռուստատեսությանը բոյկոտել մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012” մրցույթը։ “Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս”, – մասնավորապես ասված էր հայտարարության մեջ։




Լրահոս