ՕԵԿ-ը չպետք է կանգնի մարդկանց կողքին. կարծիքներ հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին ընդդիմադիր դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունը համազգային հանրահավաքի է հրավիրում՝ ընդդեմ էլետրաէներգիայի թանկացման: Այդ նպատակով կուսակցությունն արդեն հրավերներ է ուղարկել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, մտահոգ անձանց:

Սա կլինի վերջերս ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի առաջին հանրահավաքը: Հետաքրքիր է, որ այս հանգամանքը շատերն ընկալեցին զայրույթով և անարժանահավատ: Ինչպես հայտնի է, Facebook սոցիալական կայքում գործում է «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» խումբը, որի անդամներն ակտիվորեն մասնակցում են բոլոր ցույցերին: Հենց նրանք էլ իրենց մեկնաբանություններում շատ բացասական են վերաբերվում ՕԵԿ-ի նախաձեռնությանը: Նրանք կտրականապես դեմ են այդ կուսակցության հետ ցանկացած համագործակցության:

oek1

 

oek2

Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նա դեռևս տեղյակ չէ՝ կուսակցությունը հանրահավաքի հրավեր ստացել է, թե ոչ:

«Ինչ վերաբերվում է հանրային միջոցառումներին մասնակցել չմասնակցելուն՝ «Ժառանգությունը» երբեք որոշում չի կայացրել, պարզապես անդամներն իրենց հայեցողությամբ որոշել են մասնակցել կամ չմասնակցել այլ ուժերի կողմից կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին, իսկ եթե առանձնահատուկ վիճակ է լինում, դրա մասին տեղեկացնում ենք», – նշեց նա:




Լրահոս