ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչքա՞ն ժամանակ պիտի տրվի «Սեւան» ազգային պարկին, էս մեր Կառավարությանը, որ Սեւանա լիճը վերջնականապես մաքրվի:ՊԱՏԱՍԽԱՆ. «Սեւան» ազգային պարկին չպտի ժամանակ տան, որովհետեւ էտ իրա խնդիրը չի, ախր ցավտ տանեմ, ես շատ իմանամ ո՞ւմ պիտի տրվի, էտ զուտ ազգային պարկի խնդիրը չի, ազգային պարկը զբաղված չի Սեւանի ամբողջ հիմնահարցերով, էդ հիմնահարցերով  համարյա կառավարության բոլոր օղակները անելիքներ ունեն` քաղաքաշինությունից սկսած, ինչքան նախարարություններ ունենք, մոտավորապես դրանց 50 տոկոսը անելիքներ ունեն` Սեւանի  պրոբլեմները լուծելու մեջ:«Սեւան» ազգային պարկի տնօրեն ԱՇՈՏ ԳՆԴՈՅԱՆՊԱՏԱՍԽԱՆ. Տարիներ են պետք այդ մաքրությունն իրականացնելու համար, դա անընդհատ գործընթաց է, միշտ պիտի մաքրվի Սեւանը:ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիրոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Քանի դեռ այսպիսի մտածելակերպ ունեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնյաները, Սեւանա լճի այսօրվա աղետալի վիճակը չի փոխվի: Մարդիկ, որոնք մեր` հարկատուներիս հաշվին աշխատավարձ են ստանում եւ կոչված են լուծելու այդ խնդիրները, խուսափում են կոնկրետ ժամկետներ նշելուց: Սա նշանակում է, որ կա՛մ Սեւանա լիճն անբուժելի հիվանդ է, կա՛մ էլ պաշտոնյաներն են «ալարում աշխատել»: Երկու դեպքում էլ խայտառակ պատկեր է ստացվում: Այսինքն` մեր ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը, որի մաքրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ահռելի գումարներ է հատկացնում, անհնար է մինչեւ վերջ մաքրել: Սեւանա լճով պետք է հիանալ ընդամենը հեռվից` տեսնելով գույնը: Ինչպես հայտնի երգում` «Արեգակին պետք է հեռվից նայել…»:




Լրահոս