Վայոց ձորում փլուզվել է Մոզրովի քարանձավը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին նախաձեռնությանը հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախաձեռնության հաղորդագրության համաձայն՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնացել է “ձայն բարբառոյ անապատի”: “Լավ կլիներ, որ հայրենի իշխանությունները, 100 միլիոն դրամ արժողությամբ զուգարանների հաշվին սեփական ընտանիքների հարստությունը դիզելու հետ մեկտեղ, ժամանակ առ ժամանակ հիշեին, որ այժմ իրենց է վստահված մեր հայրենիքի բնության հուշարձանների պահպանումը: Մոզրովի փլուզումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, ինչպես Կաթողիկոսը որևէ գործ չունի, իր իսկ խոսքերով ,էդ սարերում գտնվող վանքերի հետե, այդպես էլ պետությունը որևէ գործ չունի մեր բնության պահպանման հետ…”,– ասվում է հայտարարությունում։




Լրահոս