Սիրիացի ընդդիմադիրները կրակել են թուրքական մեքենաների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի Ազազ շրջանում զինված հարձակման ենթարկված թուրք վարորդները պնդում են, որ իրենց վրա կրակել են ոչ թե Ասադի զինվորները, այլ սիրիացի ընդդիմադիր զինյալները: Միջադեպի հետևանքով 75-ամյա մի թուրք է մահացել: “Ազազից դուրս գալու ընթացում կրակոցների ձայներ լսեցինք: Մեր կյանքը փրկելու համար մտանք նեղ փողոցներն ու սկսեցինք դեպի Թուրքիա տանող ճանապարհը փնտրել: Սակայն այնտեղ նույնպես զինյալները մեր առաջ դուրս եկան և սկսեցին կրակել: Փախչելու ընթացքում մեր առջև թուրքական համարանիշներով մեքենա դուրս եկավ, փորձեցինք զգուշացնել, սակայն չստացվեց: Մեքենան կրակահերթերի տակ ընկավ: Հետո իմացանք, որ վարորդը սպանվել է”, – պատմել է փրկված թուրքերից մեկը: Թուրքերը պնդել են, որ սիրիացի զինվորներն իրենց օգնել են հասնել սահմանին և անվտանգ անցնել այն: “Մեզ վրա հարձակվողները երեխաներ էին, զինված երիտասարդներ բայց սիրիական զորքերը չէին”,- ասել են նրանք:




Լրահոս