Դատարանի ցինիկ պատճառաբանությունը բնորոշ է այս ռեժիմին. Ժ. Սեֆիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով կայանալիք դատավճիռը հետաձգվեց դատավոր Լևոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ առանձնազրույցում սփյուռքահայ ազատամարտիկ, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրեց գործով դատախազ Վարդան Պապիկյանի միջնորդությունը 6 տարի 6 ամիս ժամկետով ազատամարտիկին ազատազրկելու մասին:

Սեֆիլյանը վստահ է, որ եթե լիներ 5 տարի, ապա համաներման կիրառման դեպքում Վոլոդյա Ավետիսյանն ազատ կլիներ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս