Սերժ Սարգսյանի ելութը պոպուլիստական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի` ՀՀԿ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ դա պոպուլիզմ է, քանի որ չի նշվում իրավիճակից դուրս գալու որևէ ճանապարհ: Նա խոսեց նաև ելույթի վերաբերյալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախագահին գրված բաց նամակի մասին, որտեղ ըստ Կարապետյանի փաստարկված և հստակ ամեն ինչ ներկայացված է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, սակայն, ծանոթ չէր Հրանտ Բագրատյանի հեղինակած նամակին, բայց նշեց. “Վարչապետ եղած ժամանակ ուռճացված թվեր էր ներկայացնում: Չեմ կարդացել։ Խոստանում եմ, որ կկարդամ շատ հարցեր կպարզաբանվեն: Խելացի տղա է, բան չունեմ ասելու”,- ասաց նա` նկատի ունենալով Բագրատյանին: Արամ Կարապետյանի համար Սերժ Սարգսյանի ելույթից անհասկանալի էր, թե ինչու էր Սերժ Սարգսյանը համեմատականներ անցկացնում անցյալի հետ` նշելով, թե հիմա ավելի լավ է: “Եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հետ ենք համեմատում, ապա այն ժամանակ հանրապետականն էր աջակցում նրանե,- ասաց Կարապետյանը, իսկ Բադեյանը պատասխանեց նրան. ,Բա էլ ինչի հետ համեմատենք, եթե ոչ մոտ անցյալի”: “Եթե այդքան լավ է վիճակը երկրում, ինչի՞ եք դրսից բոլորից փող ուզում”,- հարց տվեց Կարապետյանը, ինչին ի պատասխան Բադեյանն ասաց, որ չկա մի երկիր, որ պարտք չի վերցնում` չհերքելով, որ իրոք երկրում աղքատություն է և այն գնալով աճում է: “Աղքատության շեմի աճը կա, իսկ ի՟նչ էիք ուզում ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, կարող էր սրանից վատ լիներ”,- հիմնավորեց Բադեյանը: Արամ Կարապետյանը ելույթի մյուս թերությունը համարում է նոր գաղափարների բացակայությունը: Սակայն Բադեյանը որպես նոր գաղափար նշեց մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարը: Արամ Կարապետյանը հիշեցրեց, որ “Հանրապետականն” արդեն 14 տարի իշխանության մոտ է և դեռ չի կարողանում այդ հարցերը լուծել: Բադեյանը նշեց, սակայն, որ բոլոր երկրներում կա այդ պայքարը և հնարավոր չէ ամբողջությամբ այն արմատախիլ անել և անգամ կան երկրներ, որ ավելի վատ վիճակում են, օրինակ մերձբալթյան պետությունները, որտեղ արտագաղթը ավելի արագ տեմպերով է կատարվում: ՆԺԿ ղեկավարը Սերժ Սարգսյանի ելույթը գտնում է, որ ուղղված է երեք լսարանի` հանրությունը, դահլիճում ներկա լսարանին և արտաքին խաղացողներին, իսկ Բադեյանի կարծիքով դա ընդամենը դասակարգման խնդիր է:




Լրահոս