Արդեն հայտնի է դարձել, թե երբ կհրապարակվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց գնդապետի պաշտպան Արա Զաքարյանը` հավելելով, որ այն կհրապարակվի հուլիսի 17-ին՝ ժամը 16.30-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ հիվանդ է, և վատառողջ լինելուպատճառով չի կարող մասնակցել նիստին։
Նշենք, որ պահեստազորի գնդապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 6 տարի և 6 ամիս ժամկետով։