Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 15-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա – Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը բաց է, իսկ Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների! համար երթևեկությունը բաց է: Նախարարության հաղորդմամբ, Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Գուդաուրի (Պոստա)-Լարսի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Մլեթա-Լարսի հատվածում երթեվեկությունը սահմանափակ է ավտոբուսների համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ