ԱՄՆ-ն սիրիացի գրոհայիններին 500 մլն դոլար կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատի կոմիտեն հավանություն է տվել սիրիացի զինված ընդդիմությանը աջակցելու համար Պենտագոնին 500 մլն դոլար հատկացնելու ծրագրին:

Նման գումար հատկացնելու խնդրանքով ավելի վաղ կոնգրեսին էր դիմել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Գումարը նախատեսվում է ապստամբներին մատակարարելու համար:

«Հարցի քննարկման ժամանակ որոշ սենատորներ դեմ են արտահայտվել», – ասել է Արքանզասի նահանգը ներկայացնող սենատոր Մարկ Պրայորը: Նրա կարծիքով՝ հնարավոր չէ հետևել, թե ում ձեռքին կհայտնվի զենքը, ինչը կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը:

Որպես օրինակ սենատորը մատնանշել է Իրաքը, որտեղ ծայրահեղական իսլամականները, որոնց նախկինում մատակարարել և մարզել են ամերիկյան զինվորականները, ներկայումս պայքարում են կառավարական զորքերի դեմ:




Լրահոս