Օրինական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն կկազմի. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանում մայիսի 6-ին եւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրական գործընթացները զարգանան ընտրական օրենսգրքի տառին ու բովանդակությանը համապատասխան, Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն: Այս մասին այսօր` մարտի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: “Ցավոք կամ բարեբախտաբար, ես այս պահի դրությամբ Ահարոն Ադիբեկյանը չեմ եւ չեմ կարող գնահատականներ տալ”, -ասաց նա: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով իր չառաջադրվելուն, Ջհանգիրյանն ասաց, որ ինքը, երբեք չի ասել, որ առաջադրվելու է մեծամասնականով, որ հիմա էլ հարցնում են, թե ինչու չի չառաջադրվել: “Ես ասել եմ, որ եթե այդպիսի որոշում լինի, ամպայման կտեղեկացնեմ: Ես չեմ առաջադրվել, բայց առաջադրվել է եղբայրս, ի՞նչ է եղել”, – արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:




Լրահոս