Սոցցանցերով ծանոթություններին դեմ չեն, բայց այդ քայլին չեն դիմի. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ժամանակներում խիստ տարածված է սոցիալական ցանցերի, ինչպես նաև՝ ամուսնական գործակալությունների միջոցով ընտանիք կազմելու երևույթը:

21-րդ դարի նորամածություններն աստիճանաբար ամուր տեղ են գրավում նաև մեր կյանքում:

Ինչպես armlur.am-ի հարցումը պարզեց, երիտասարդները վատ չեն վերաբերվում սոցցանցերի միջոցով ամուսնանալու տարբերակին:

Ճիշտ է՝ տեսախցիկի առջև երիտասարդները խոստովանում էին, որ անձամբ իրենք այդ եղանակին չեն դիմի, բայց և նշում էին, որ իրենց շրջապատում քիչ չեն եղել մարդիկ, որոնք սոցցանցերի միջոցով են ծանոթացել և ամուր ընտանիքներ ստեղծել:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս