«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրը Սերժ Սարգսյանը մեկնելու է Ծաղկաձոր մասնակցելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման արարողությանը եւ անձամբ հաղթողին հանձնելու անվանակարգով սահմանված «Նախագահի մրցանակ»-ը :
Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պարգեւատրման ընդհանուր բյուջեն կազմում է 155 միլիոն 840 հազար դրամ, որից 108 միլիոնը նախատեսված է մրցանակային ֆոնդի համար:
Միջոցառմանը ներկա են լինելու մարզպետերը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրն էլ նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա մասնակցելու է շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունենալու Մարտունի քաղաքում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։