Երեւանի քաղաքապետարանը թիվ 12 որոշմամբ ի գիտություն է ընդունել մարտի 30-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս անգամ երթը, ինչպես նախատեսված է «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի՝ Երեւանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման մեջ, լինելու է Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: Տեղեկացնենք, որ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավարն է լինելու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով նաեւ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով Երեւանի թիվ 9 ընտրատարածքում: Կոնգրեսը ՀՀ 41 մեծամասնական ընտրատեղամասերից 38-ում թեկնածուներ է առաջադրել: «Ես կարծում եմ, որ հասարակությունը մեզ կների, կհասկանա, եթե մենք մի փոքր շեղում ենք տվել»,-ասաց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ