1971-ի մարտի 29-ին վախճանվեց հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ , ԽՍՀՄ ժողովրդական դերասան Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան): Ծնվել է 1897-ի նոյեմբերի 12-ին (24)-ին, 1905թ. ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին: Նախքան բանակ մեկնելը (1916) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրեւ աշակերտ եւ գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո Բաքվումմասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին: Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի դերակատարումը: Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում:1922-ից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն եւ մինչեւ կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ: 1926 թվականից նկարահանվել է կինոյում։
այս օրը վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Ավետ Ավետիսյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ