ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարներն արվել են Երեւանի Կոմիտասի պողոտայում

Այս եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ վերջերս տեղացած առատ ձյանպատճառով ստիպված են եղել բահերով եւ այլ պարագաներով դուրս գալ փողոց, մաքրել իրենց հարակից տարածքը: Մինչդեռ քաղաքապետարանն ակտիվ հայտարարություններ է տարածում, թե մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակիցները պարբերաբար ձնամաքրման աշխատանքներ են կատարում:

 

 
ՀԱՐՑ. Օտարերկրացին կարո՞ղ է ՀՀ-ում աշխատանքի ընդունվել միայն իր պետության անձնագրով, թե՞ անհրաժեշտ է աշխատանքի թույլտվություն կամ որեւէ այլ լրացուցիչ փաստաթուղթ:
Էրիկ Մկրտչյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` գործատուների կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով:
Քանի որ աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռեւս ընդունված չէ, ապա աշխատանքի թույլտվության պահանջի մասին վերոնշյալ դրույթը կսկսի գործել միայն այն պահից, երբ ընդունվի կառավարության համապատասխան որոշումը:
Այսինքն՝ օտարերկրացիները ՀՀ-ում առայժմ կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Ինչ վերաբերում է այդ դրույթի մյուս՝ կացության կարգավիճակ ունենալու պահանջին, ապա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «ՀՀ-ում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր,
բ) մշտական,
գ) հատուկ:
ՀՀ ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են` համապատասխանաբար, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը, որոնց ձեւերը հաստատում է ՀՀ կառավարությունը»: Խոսքը ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մասին է:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».. Այս դեպքում պետք է սկսել նրանից, որ ՀՀ-ում անգամ տեղի բնակիչները աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեն, էլ ուր մնաց խոսենք օտարերկրացիների մասին: Ամեն դեպքում, հուսանք՝ ներկայացված պատասխանը կօգնի մեր ընթերցողին:

 

ՀԱՐՑ. Դրսից մեքենա է ներմուծվել ՀՀ տարածք, եւ տեղյակ եմ, որ ներմուծելու մաքսային ժամկետը սահմանված է տասն օր: Բայց մեկ օր ուշացում է եղել: Դրա համար կա՞ն սահմանված տուգանքներ, եթե այո, ապա ինչքա՞ն:
Սուրեն Թադեւոսյան
(42 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տվյալ հարցի հետ կապված՝ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ ՄՕ 194, 195 հոդվածների՝ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 դրամի չափով: ՀՀ մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները եւ ուղեկցող փաստաթղթերը սահմանված ժամկետում չհասցնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 դրամի չափով:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».. Կարելի է կարծել, որ նման օրենքներ ընդունող եւ կիրառող պաշտոնյաները տեղյակ չեն ՀՀ շարքային քաղաքացիների ֆինանսական վիճակից: Մի՞թե հնարավոր չէր նշանակել ավելի փոքր տուգանքներ: Պատասխանից պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի օր ուշացման դեպքում քաղաքացիները ստիպված են լինելու կլորիկ գումարներ մուծել:




Լրահոս