Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը իր անձնական օգտագործման “Ֆոլքսվագեն-Պասսատ” մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի եւ ծառայողական “Տոյոտա կորոլա” մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները շահագործում է առանց ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնների:Ինչպես armlur.amին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման արարքի համար, ըստ օրենքի, օրինախախտը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, մինչդեռ ՃՈ աշխատակիցները չտեսնելու են տալիս այս օրինախախտումը` հավանաբար հաշվի առնելով, որ մեքենաները պատկանում են ոստիկանապետին, ում հայրն էլ ԱԻ փոխնախարար, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է:
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի 2 ավտոմեքենաներն էլ առանց ԱՊՊԱ-ի են (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ