Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան երեք տարվա պայմանագիր կնքեց «Մալագայի» հետ: Օչոան իսպանական ակումբի խաղացող դարձավ անվճար: Հիշեցնենք, որ նա Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ գերազանց խաղ էր ցուցադրել:
Ֆրանսիական «Այաչոյի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսին, եւ նա ուներ ազատ գործակալի կարգավիճակ: 29-ամյա դարպասապաը Ֆրանսիայի անցած առաջնության 37 հանդիպումներում բաց է թողել 71 գնդակ: