Իսրայելը որոշել է ժամանակավորապես դադարեցնել հրադադարը և Գազայի հատվածում շարունակել ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորման դեմ: Այս մասին իսրայելյան իշխանությունները հայտնել են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերրիին:
Զինվորականները խորհուրդ են տվել խաղաղ բնակիչներին չլքել իրենց տները:
Չնայած նախազգուշացումներին` Իսրայելի հրթիռային հարվածներից ավելի քան 100 մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել եռօրյա զինադադարի վերաբերյալ: