ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին եւ գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:
Սերժ Սարգսյանն այցելել է Սերգեյ Համբարձումյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ