Աստրախանի մարզի Աշուլակ պոլիգոնում ռուսական ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության զորամասերը լայնածավալ զորավարժություններ են սկսում:
Ուկրաինայի սահմանից ոչ հեռու անցկացվող զորավարժությունները Արևմուտքը գնահատում է իբրև վախեցնելու և ուժի ցուցադրման հերթական փորձ:
Աշալուկը գտնվում է ուկրաինական սահմանից մոտ հազար կիլոմետր հեռավորության վրա, սակայն զորավարժություններն ընդգրկյում են շատ ավելի մեծ տարածք, քան պոլիգոնի սահմաններն են:
Ինքնաթիռները կենտրոնական զինվորական շրջանից կտեղափոխվեն Արևմտյան շրջան, իսկ թռիչքները կիրականացվեն Արմավիրի, Կրիմսկի, Մոզդոկի, Մորոզովսկի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 4-ից 8-ը. տեղեկացնում է BBC-ին: