![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/1401468880_onfbd42d615d45c666690c36f680cb28c14_800.jpg)
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հրապարակել է գաղտնալսված խոսակցություններ, որոնք վկայում են այն մասին, որ ՌԴ հատուկ ծառայությունները սկսում են անջատողականների պարագլուխների ոչնչացումը. տեղեկացնում է korrespondent.net-ը:
«ՌԴ հատուկ ծառայությունների կողմից սկսվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ահաբեկչական կազմակերպությունների առանձին խմբերի պարագլուխների վերացումը:
Համապատասխան որոշումներ են կայացվում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից Ղրիմի տարածքում և ԶՈւ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության սպաների կողմից՝ Դոնի Ռոստովում», – ասվում է հաղորդագրությունում: